Վարդան Ղուկասյանի դատապարտյալ եղբորորդուն տեղափոխել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդուն` Վահե Ղուկասյանին, որ որպես դատապարտյալ գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում, տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նրա առողջականի հետ խնդիրներ են առաջացել եւ «Արթիկի» ՔԿՀ-ից շտապ տեղափոխել են հիվանդանոց:

Ի դեպ, հիվանդանոցում նա գտնվել է մի քանի օր եւ արտոնյալ կարգավիճակում, ինչ ցանկացել, դա արել է: Տեղեկությունը փորձեցինք պարզել ՔԿ ծառայությունից, որտեղից հաստատեցին, որ Վահե Ղուկասյանի տեղափոխել են հիվանդանոց, սակայն այսօր նա արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 17 տարվա ազատազրկման դատապարտեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն` Վահե Ղուկասյանին, սպանության փորձի եւ ապօրինի զենքի համար:




Լրահոս