Զոհրաբ Մնացականյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրել է Արցախի խնդրում ՀՀ դիրքորոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Իտալիայի խորհրդարանական պատվիրակության հետ՝ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարթա Գրանդեի գլխավորությամբ:

ԱԳՆ-ից  հայտնում են, որ նախարար Մնացականյանն ընդգծեց հայ-իտալական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Նա համոզմունք հայտնեց, որ դարերի խորքից եկող հայ-իտալական բարեկամությունը, երկուստեք ջանքերով առավել կամրապնդվի եւ կխորանա:

Նախարար Մնացականյանը պատասխանելով Իտալիայի խորհրդարանականների մի շարք հարցերին` հանգամանալից անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, զարգացման օրակարգի եւ դրա շարժիչ ուժը հանդիսացող նորարարության եւ տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող քայլերին:

Զրուցակիցները մտքեր փոխնակեցին տարածաշրջանային ու միջազգային կարեւորություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Զոհրաբ Մնացականյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները:




Լրահոս