
Այսօր՝ վաղ առավոտյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատների տարածքից հեծանիվով է գնացել աշխատանքի: Այս մասին նա ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում` մարդկանց դիմելով, որպեսզի զբաղվեն առողջ ապրելակերպով:
Վարչապետը նշել է, որ վերջին մեկ շաբաթում Հայաստանում չգտնվելու պատճառով հնարավորություն չի ունեցել մարզվելու և այժմ լրացնում է այդ բացը։
Մանրամասները ` ուղիղ եթերում: