Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը սպառնալիք է ստեղծում, կբացառեմ դրա շահագործումը. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործմանը`նշելով, եթե հանքի շահագործումը սպառնալիք է ստեղծում, բացառում է շահագործումը:

«Ես Փարիզում հանդիպել եմ «Լիդիանի» տնօրենների խորհրդի նախագահի հետ, «Վեոլիա ջրի» տարածաշրջանային տնօրենի հետ, «Հարավկովկասյան երկաթուղիներում» ստեղծված իրավիճակը քննարկել եմ ՌԴ նախագահի հետ: Եվ ես կարող եմ ասել, որ Ռուսաստանի պարագայում իշխանություններն աջակցում են հնարավոր չարաշահումների դեմ մեր պայքարը, եւ նաեւ ակնհայտ է, որ սա զուտ իրավական պրոցես է՝ առանց քաղաքական կոնտեքստի»,- ասաց վարչապետը:

Այնուհետև խոսելով 2019 թ.-ի բյուջեի մասին, վարչապետը նշեց, որ այն գնահատում է իներցիոն, «Դա նախկին կառավարության բյուջեի ուրվականն է: Դա դեռևս մեր կառավարության բյուջեն չէ: Ինչ-որ առումով նախկինից եկած իներցիայի բյուջեն է, և մեր տրամադրվածությունն այն է, որ նաև հընթացս այս բյուջեն պետք է շատ լրջագույն փոփոխությունների ենթարկվի: Մենք դեռ այդ բյուջեի վրա աշխատելու ենք»:




Լրահոս