Ժամանակի հրամայականն է, որ հեղափոխության ուժերը հենց ՔՊ-ի ներսում ու նրա շուրջ համախմբվեն. Արարատ Միրզոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակին նշել է, որ «Իմ քայլը» դաշինքը կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չպետք է դիտարկել որպես մեկ կուսակցություն՝ դասական իմաստով:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հեղափոխության կուսակցությունն է, և այստեղ պետք է ներգրավվեն այդ արժեքային համակարգի կրող ու տարիներ շարունակ այս ամեն ինչի համար պայքարող զանազան մարդիկ, ովքեր գուցե մոտ ապագայում կամ ոչ այնքան մոտ ապագայում կկարողանան առանձին քաղաքական ուժեր ձևավորել։ Այսօր ժամանակի պահանջն ու հրամայականն այն է, որ հեղափոխության ուժերը հենց «Քաղաքացիական պայմանագրի» ներսում ու նրա շուրջ համախմբվեն»,- նշեց Արարատ Միրզոյանը:




Լրահոս