Ինչո՞ւ էին Գյումրիում «մոռացել» Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրի քաղաքի օրն էր, և այդ առիթով քաղաքում կազմակերպված էր նաև միջոցառում: Լուսանկարներից պարզ է դառնում, որ միջոցառումներին մասնակցել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Սակայն ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց սոցցանցի իր էջում` ասելով, թե ինքը քիչ առաջ է իմացել այդպիսի օրվա գոյության մսին և խոստացավ գտնել ու պատժել այդ հարցում թերացողներին:

ArmLur.am-ը ևս իր հերթին որոշեց պարզել, թե ինչ էր պատահել, և ինչու վարչապետը տեղյակ չէր նման միջոցառումների անցկացման մասին: ArmLur.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ևս իր զարմանքը արտահայտեց` ասելով, թե ինքը տեղյակ չի եղել կազմակերպչական աշխատանքներից, հրավեր է ստացել և մասնակցել որպես մարզպետ` տեղյակ չլինելով, թե ովքեր են մյուս հրավիրյալները: Մարզպետը մեզ փոխանցեց, որ միջոցառումների կազմակերպիչը եղել է Գյումրու քաղաքապետարանը և հրավերքները ևս ուղարկված են եղել այնտեղից:

ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Գյումրու քաղաքապետարանից: Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը մեզ փոխանցեց, որ հրավերք իրենց կողմից եղել է բոլորին, այդ թվում` վարչապետին:




Լրահոս