Հոկտեմբերի 1-ին, ժամը 12:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշի 17-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է բուսածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 13:09-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:
Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: