«Քաղաքացիական պայմանագիրը» չի սատարելու Սասուն Միքայելյանի որդուն Հրազդանի քաղաքապետի ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը գրառում է կատարել` անդրաառնալով Հրազդանում քաղաքապետի ընտրություններին:սեվակ

«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։

Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։

Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»։

Հ.Գ. Ի դեպ, ՔՊ մամուլի խոսնակը Սևակ Միքայելյանին սխալ է ներկայացրել: Նա ոչ թե ՔՊ շարքային անդամ է, այլ Հրազդանի կառույցի ղեկավարն է:




Լրահոս