Վարչապետի առաջին հանդիպումը կկայանա ոչ ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ ինքն այսօրվանից խորհրդարանական ուժերի հետ աշխատանքային քննարկումներ կունենա, որից հետո կանցնի պաշտոնականի:

Քիչ առաջ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտնեց, որ առաջին աշխատանքային հանդիպումն այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վարամ Բաղդասարյանի հետ է լինելու և ոչ ԱԺ-ում: Հայտնի է միայն, որ այն կկայանա ուշ ժամի:

Մյուս ուժերի հետ հանդիպումների ժեմկետները դեռևս հայտնի չեն:




Լրահոս