ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` Արամ Աթեշյանի սոցցանցի էջից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպած ընդունելության ժամանակ հանդիպել է նաեւ Պոլսո Հայոց փոխպատրիարք, արք. Արամ Աթեշյանի եւ այլ կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ: Արք. Արամ Աթեշյանը սոցցանցի իր էջում տեղադրել է Էրդողանի հետ ջերմ հանդիպումից մի շարք լուսանկարներ: Նա բավականին ոգեւորված է Թուրքիայի նախագահի հետ լուսանկարվելու փաստից:

 

 

 

ՀԱՐՑ. 2014թ. անցել եմ կենսաթոշակի: Մինչեւ 1991թ. հաշվարկել են իմ աշխատանքային ստաժը, իսկ 1991թ. հետո 1-1,5 չեն հաշվարկել: Դիմել եմ դատարան, մերժում եմ ստացել: Աշխատողներից ցուցմունք են ուզում, որ ես էստեղ աշխատել եմ այդ 1-1,5 տարի ժամանակահատվածը: Ուզում եմ ճշտել` ի՞նչ կարող եմ անել:

Արամայիս Գարեգինի Գրիգորյան, ք. Երեւան Մյասնիկյան 2/8

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչեւ 2013թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992թ. հունվարից մինչեւ 2013թ. հունվարի 1-ը նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը` բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:
Սոցիալական վճարներ կատարելը եւ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է Կառավարությունը:
ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ վարելու կարգի» 15-րդ կետի համաձայն` անձի համար սոցիալական վճարներ կատարած լինելը ճշտելու համար հիմք է ընդունվում`
1) ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում հաշվառված ապահովադիրներին եւ նրանց կատարած սոցիալական վճարներին վերաբերող ապահովադիրների հաշվառման գրանցամատյաններում եւ էլեկտրոնային տվյալների բազայում առկա տեղեկատվությունը.
2) անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան եւ հարկային մարմնի կողմից ծառայությանը տրամադրվող ապահովադիրների սոցիալական վճարների մասին եռամսյակային հաշվետվությունների ու կատարած սոցիալական վճարների մասին տվյալների բազան:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե 1992թ հունվարի 1-ից հետո աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի ներկայացվում, ապա այդ ժամանակահատվածն աշխատանքային ստաժում չի հաշվառվում:

 

 

ՀԱՐՑ. Եթե օտարերկրացին դիմել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու համար եւ մերժում է ստացել, ապա ինչպե՞ս կարող է մերժելու վերաբերյալ որոշումը բողոքարկել:

Լիլիթ Մնոյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մնոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ դիմողն իրավունք ունի ապաստանի իր դիմումի վերաբերյալ Միգրացիոն պետական ծառայության կողմից ընդունված բացասական որոշումը բողոքարկել դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վճռաբեկ դատարան: Եթե դիմողը բողոքարկել է ՄՊԾ-ի որոշումը, ապա մինչեւ դատական ատյանների կողմից վերջնական որոշում ընդունվելը նա համարվում է ապաստան հայցող եւ իրավունք ունի օրինական գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ դիմողը չի արտաքսվի կամ որեւէ կերպ չի վերադարձվի քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր, քանի դեռ ապաստանի իր հայցի վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվել:




Լրահոս