Ֆրանսիան մեծ կորուստ է կրել, կյանքից հեռացել է մեծանուն երգահան Շառլ Ազնավուրը, իսկական լեգենդ, ով հատել է սահմաններն ու դարաշրջանները: Այս մասին Ֆրանսիայի Մշակույթի նախարարության Թվիթերի միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենը:
«Ֆրանսիացիները կորցրեցին Շառլ Ազնավուրին, անձնավորություն, ով ավելի քան 70 տարի գերել է իր անմոռանալի երգերով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Ֆրանսուազա Նիսենը: