Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին հրավիրել էր Երևան` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որի շրջանակներում նա պետք է երգեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ես նրան հրավիրել է Երևան Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու, որի շրջանակներում նա պետք է երգեր: Ֆրանսիայի ժողովուրդը կիսում է հայ ժողովրդի վիշտը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը: