ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Հաշվի առնելով Շառլ Ազնավուրի անգնահատելի վաստակը մեր ժողովրդի կյանքում ու նրա բացառիկ ծառայությունները Հայաստանի Հանրապետությանը, ի նկատի ունենալով, որ Շառլ Ազնավուրը կրում է բարձրագույն՝ ՀՀ հերոսի կոչումը՝ առաջարկում եմ Հայաստանի Հանրապետությունում հայտարարել երկօրյա սուգ»: