
Քիչ առաջ մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը։ Նրանք պետք է քննարկեն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։
Հիշեցնենք, որ վարչապետը հանդիպումներ է ունենալու նաև մյուս խմբակցությունների հետ։ Առաջին հանդիպումը ՀՀԿ խմբակցության հետ է։