Այսօր ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ծանր հրազենային վիրավորում ստացած ու զինվորական հոսպիտալում մահացած զինծառայողը Շիրակի մարզից է:
1997թ. ծնված Գեւորգ Սուրենի Հարոյանը բնակվում էր Անի թաղամասում: Ընտանիքն ապահովված էր: Հայրը՝ Սուրեն Հարոյանը, բժիշկ է, աշխատում է Գյումրի ԲԿ-ում: Զինվորի դին դեռեւս չի տեղափոխվել հարազատ քաղաք: Նրա մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է ընթանում:
Հեղինե Մանուկյան