Ներքին հրահանգ է իջեցվել. «հանցավոր խմբերի» պարագլուխները պետք է մնան կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ իշխանությունների օրոք իրավապահների կողմից բացահայտված «հանցավոր խմբերի» պարագլուխները շարունակում են մնալ կալանքի տակ: Տեղեկություններ կան, որ կա ներքին որոշում. հանցավոր խմբերի կամ խմբավորումների հիմնական կազմակերպիչներին ազատ չարձակել:

Օրինակ` Նորք Մարաշի «բանդայի» գործով պարագլուխ Արթուր Վարդանյանը դեռ շարունակում է մնալ կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգն ուսումասիրել է նաեւ Վարդանյանի մեղադրանքը եւ որոշել է ազատ չարձակել նրան: Ըստ ամենայնի, տարածված լուրերը, թե «ներքին հրահանգ» կա պարագլուխներին պահել կալանքի տակ, այնքան էլ իրականությունից հեռու չեն:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս