«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայով Ազգային ժողովի խմբակցությունների հետ սկսել է քննարկումները: Առաջինը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Ընդ որում, այդ հանդիպումը խոստումնալից չէր: Հատկանշական է, որ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ պարբերաբար իրարամերժ տեսակետներ են հնչեցնում խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության կամ որ նույնն է՝ ԲՀԿ ներկայացուցիչները, որոնք մայիսին միաձայն կողմ են քվեարկել այս կառավարության ծրագրին:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: