Գազի Կոլյայի թոռները հարցաքննվել են. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 9-ին ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի` Գազի Կոլյայի հետ տեղի ունեցածը շարունակում է դեռ մնալ առեղծված:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` իրավապահները կատարվածի մասով հարցաքննել են նաեւ վերջինիս թոռներին՝ Սարգիս եւ Սերժ Վարդանյաններին, հետաքրքրվելու համար, թե ինչ խնդիրներ է ունեցել իրենց պապը, արդյոք որեւէ մտահոգություն հայտնել է եւ այլն:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Սարգիս եւ Սերժ Վարդանյանների պաշտպան Սամվել Ջաղինյանից, սակայն վերջինս ասաց, որ տեղեկություն չունի, թե արդյոք տղաներին վերոնշյալ գործի մասով հարցաքնել են, թե ոչ:




Լրահոս