
Ինչպես հայտնի է, Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Իսկ հոկտեմբերի 10-ին կկայանա ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ նա առանց քվեարկության կդառնա քաղաքապետ: Բայց մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի ոչ միայն քաղաքապետարանի, այլեւ վարչական շրջանների աշխատողները մատնվել են պարապուրդի:
Սա նկատելի է հատկապես վարչական շրջաններում, որոնց ոչ բոլոր ղեկավարներն են շարունակելու պաշտոնավարել: Անհայտ է նաեւ քաղաքապետարանների, թաղապետարանների վարչությունների պետերի, աշխատողների ճակատագրերը անհայտ են մնացել. չի բացառվում, որ առաջիկայում նրանք եւս հրաժեշտ տան իրենց պաշտոններին:
Առիթից օգտվելով` նրանք այս ընթացքում անգործ են եւ գրեթե չեն զբաղվում բնակիչներին հուզող խնդիրներով, անգամ գրեթե չեն հաճախում աշխատանքի: