
Երևանի «Ազնավուր» կենտրոնում հոկտեմբերի 2-ին բացվեց սգո մատյան՝ ի հիշատակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացմանը ներկա էին Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, այլոք: