Խաղաղության կոչ եմ արել. մարզպետը` Մարալիկում տեղի ունեցող ցույցերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մարալիկի մոտ 30 բնակիչ փակել են քաղաքապետարանի մուտքը` պահանջելով ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Հակառակ դեպքում բողոքողները սպառնացել են, որ 72 ժամ փակ են պահելու քաղաքապետարանը, եթե դա չօգնի, կփակեն փոստը, ապա բանկը: Արդյունքում քաղաքապետարանի աշխատակազմը չի կարողացել մուտք գործել շենք: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցել է ՀՀ Շիրակի ՔՊ-ական մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ:

-Պարո՛ն Սարուխանյան, Մարալիկում տեղի ունեցող դեպքերը Ձեզ չե՞ն անհանգստացնում…

-Ես բողոքող կողմի հետ մի քանի անգամ հանդիպել եմ, ինչպես նաեւ խոսել եմ քաղաքապետի հետ: Խաղաղության կոչ եմ արել …

-Չե՞ք պատրաստվում միջամտել, մեղմել մարդկանց դժգոհության ալիքը, որպեսզի բախումներ չլինեն: Արդյոք դիմելո՞ւ եք իրավապահներին:

-Ես քաղաքապետին փոխանցել եմ, որ նոր Հայաստանում չպետք է լինեն պաշտոնյաներ, ովքեր կխուսափեն բնակիչների հետ հանդիպել, բանակցել… Ոստիկանությունը այդ ողջ ընթացքում այդտեղ է եղել: Եթե օրենքի խախտում լինի, ապա նրանք արագ կարձագանքեն: Ես` որպես անհանգստացած մարզպետ, գնացել եմ եւ հանդիպել իրենց հետ: Քանի որ իրավասու չեմ որպես մարզպետ այդ գործընթացին լուծում տալու, առաջարկել եմ երկու կողմերին բանակցել:




Լրահոս