
Ամերիկացի հայտնի դերասանուհի և երգչուհի Լիզա Մինելին ցավակցություն է հայտնել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լիզա Մինելին «Ֆեյսբուք»-ի իր էջում Շառլ Ազնավուրի հետ լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Շառլը իմ ուսուցիչն էր, ընկերը, իմ սերը: Ես կկարոտեմ նրան: Սիրով՝ Լիզա»: