ՊԱՅԹԱԾ ՊՂՊՋԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերակառուցման  եւ զարգացման եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը երեկ Հայաստանի տնտեսությունը նմանեցրել է պայթած պղպջակի: Նրա կանխատեսումներով Հայաստանի տնտեսական աճն այս տարի կկազմի 4.5 տոկոս, նա նշել է, որ  բիզնես միջավայրի զարգացման խոչընդոտների վերացումը ՀՀ-ում լրջագույն խնդիր է, իսկ բարեփոխումների դանդաղումը կապված է օլիգարխիկ համակարգի առկայության եւ տնտեսական մրցակցության բացակայության հետ։ Մտահոգող են շարունակում մնալ գնաճի բարձր ցուցանիշը եւ մակրոտնտեսական խոցելիության աճը։ Ճգնաժամի պատճառով պետության պարտքը կտրուկ աճել է եւ նույնքան բարձր է, որքան Կենտրոնական Եվրոպայում: Պակաս մտահոգիչ չեն նաեւ  բարձր դոլարիզացիան եւ տեղական կապիտալի շուկայի թերզարգացվածությունը։ Էրիկ Բերգլոֆը դրական է գնահատել ՀՀ կառավարության՝ գնաճի մեղմման քաղաքականությունը` ասելով. «Սա գների ժամանակավոր աճ է։ Կենտրոնական բանկի կողմից կիրառվող գործիքները ճիշտ գործիքներ են»։




Լրահոս