
Այս պահին շրջափակված են Ազգային ժողովի բոլոր մուտքերը և նպատակը մեկն է, որ պատգամավորները, ովքեր քիչ առաջ խորհրդարանում անցկացրեցին ԱԺ կանոնակարգ-օրենքը, չկարողանան այնտեղից դուրս գան։ Քիչ առաջ խորհրդարանում բացի Ելք խմբակցության պատգամավորներից, մյուսները կողմ քվեարկեցին և ընդունեցին մի նախագիծ ըստ որի, եթե պատգամավորները ոչ իրենց ցանկությամբ, այլ իրավիճակից ելնելով չեն կարողանում մասնակցել նիստերի, նիստը համարվում է ընդհատված։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ քիչ առաջ բոլորին կոչ էր արել դուրս գալ փողոց։