
ԱԺ արտահերթ նիստից հետո «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ 20 տարիների ընթացքում առաջին անգամ ժողովուրդն իր ձայնն է ունեցել, սա չի անցնելու, սա տանելու է արյունահեղության:
«Իրենց պաշտոնի համար մի ամբողջ ժողովրդի դեմ են դուրս գալիս` առանց մտածելու: Ինչ-որ հրահանգ են կատարում, ինչ-որ բաներ ունեն, որ չեն ուզում կորցնել: Սա բանդա ա, ուզում են ինչ-որ բան անել, բայց չի ստացվելու: Սա քվեարկություն չէր, գաղտագողի գիշերով «ռազվեդգրուպա» մտավ, գողություն արեցին: Սրանք չեն կարողանում հաշտվեն, որ ժողովուրդը հաղթել ա, պետք ա թողնեն գնան»,-ասաց պատգամավորը: