Armenian text to speach

Արա Բաբլոյանը մեղադրեց Լենա Նազարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինձ համար մեծ ուրախություն էր եւ բավականություն քաղաքական առումով, երբ վարչապետը Նյու Յորքից հայտարարեց, որ պետք է հետ գամ եւ քաղաքական ուժերի հետ ԱԺ–ում քննարկենք հարցը: Երբ հանդիպել ենք վարչապետի հետ, հանդես ենք եկել հայտարարությամբ, որտեղ նույնպես մի քանի կետով եւ շատ խաղաղ կերպով ներկայացված էր ժողովրդավարական ամբողջ մոտեցումները:

Արա Բաբլոյանը մեղադրեց Լենա Նազարյանին իր հայտարարության համար: « Երբ լրագրողը հարցնում է՝ իսկ եթե՞ նրանք չգնան այդ քայլին, դուք ինչ կանեք, փոխանակ ինքն ասի, որ իմ առաջնորդը հանդես է եկել հայտարարությամբ, որ քաղաքական գործիքները օգտագործելով, բանակցելով, ես վստահ եմ իմ առաջնորդի վրա, որ ինքն այնքան հմուտ քաղաքական գործիչ է, որ կհասնի բանակցային արդյունքներին, եւ մենք կհասնենք ընդհանուր նպատակին, ինքը հայտարարեց, որ եթե չանեն այդ, ժողովրդին կհանենք փողոց։ Նույնիսկ դուք տեսաք՝ այսօր ես չդրեցի հարցը քննարկման, որ երկխոսության հնարավորություն տամ, բայց այն տեղի չունեցով»։

Բաբլոյանը նաև կարծիք հայտնեց, թե դեռ սպառված չէ երկխոսության հնարավորությունը։




Լրահոս