Հետաքրքիր զարգացումներ Արտաշատում. ինչու է ՀՀԿ-ական քաղաքապետը հեռացրել փոխքաղաքապետին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանում վերջին ամիսներին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Տեղեկացնենք, որ համայնքի ավագանին տեւական ժամանակ անընդհատ բոյկոտում էր` չներկայանալով նիստերին: Հիմա էլ ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանը աշխատանքից ազատել է փոխքաղաքապետ Ռուբեն Ծատուրյանին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ծատուրյանի փոխարեն փոխքաղաքապետ նշանակել է Սերգեյ Մուրադյանին: Մեր հարցին` ինչո՞ւ եք Ռ. Ծատուրյանին ազատել պաշտոնից, քաղաքապետ Կ. Բենիամինյանն ասաց. «Իր աշխատանքը ինձ դուր չի եկել, այդ պատճառով ազատվել է աշխատանքից»: Ի դեպ, վերջինս Արտաշատի նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանի որդին է»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս