Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր:
Այս մասին հայտնեց նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Աշխարհահռչակ ֆրանսիացի հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը 94 տարեկանում մահացել է հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավի իր տանը: Մաեստրոյի հուղարկավորությունը կկատարվի շաբաթվա վերջին: