
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց երեկ քաղաքական ուժերի ներկայացուցիչների և վարչապետի հետ հանդիպումից: Նա նշեց, թե ընդհանուր առմամբ մյուս բոլոր ուժերն էլ համակարծիք են եղել, որ այս իրավիճակում խորհրդարանական ընտրություններ են պետք: Եվ Արամ Սարգսյանի խոսքով` հիմնական տարաձայնությունը եղել է ժամկետների շուրջ:
Անձամբ Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ դեկտեմբերը ճիշտ ժամկետ է, քանի որ որքան շուտ լինեն ընտրությունները, այնքան լավ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: