
ՀՀ ազգային ժողովում վերջապես կայացավ չորրորդ նստաշրջանի հերթական նիստը՝ մոտ երկու ժամ ուշ նախատեսված ժամից՝ քվորում չապահովելու պատճառով: Նիստը սկսվելու համար ապահովվեց քվորում, ընդունվեցին մի քանի օրենքներ:
Երկրորդ ընթերցմամբ, քվեարկության արդյունքում ընդունվեց Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց վերաքվեարկությամբ՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ, ձեռնպահ չկար:
ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի և Գևորգ Գորգիսյանի կողմից ներկայացված «ՀՀ հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 55 կողմ ձայներով, դեմ, ձեռնպահ չկային:
Ժամը 10:00-ին նիստը չէր կայացել՝ քվորում չապահովելու պատճառով, գրանցվել էր 51 պատգամավոր: