Երեկ միջադեպ էր տեղի ունեցել ցուցարարների և ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) եւ Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկի) միջեւ. պատգամավորները սկսել էին հայհոյանքներ հնչեցնել ցուցարարների հասցեին:
Միջադեպից մանրամասներ է պատմել նաեւ դեպքի վայրում եղած դերասան Արմեն Ավետյանը: Նրան նույնպես քաշքել են եւ վնասել իրեն պատկանող մեքենան:
ArmLur.am-ը ոստիկանությունից 2 հարց փորձեց ճշտել
1. Արայիկ Գրիգորյանին, Միհրան Պողոսյանին եւ նրանց ուղեկցող անձանց բերման ենթարկե՞լ են ոստիկանություն, ի՞նչ պատճառով եւ ի՞նչ ընթացք է տրվել գործին:
2. ԱԺ բակում երեկ գիշեր վնասվել են պատգամավորների մեքենաները, արդյոք այս մասով որեւէ քաղաքացի բերման ենթարկվել է:
Ոստիկանությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ կան բերման ենթարկվածներ, նյութեր են նախապատրաստվում․ այլ մանրամասներ չհայտնեցին։