Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված են մարզպետներին աշխատանքից հեռացնելու հարցեր: Խոսքը ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական մարզպետների մասին է: Ինչպես հայտնի է` այս կուսակցությունների քվոտայով նշանակված նախարարները ևս ազատվել են:
Մասնավորապես խոսքը Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի, Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի եւ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի մասին է: