«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս է գալու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով նա իր թիմակիցներով, հայտնի ու անհայտ քաղաքական դեմքերի միավորելով` մտադիր է նոր կուսակցություն հիմնել եւ մասնակցել սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Խաչատրյանը պաշտպանում է համաժողովրդական շարժումը, գտնվում հեղափոխական դաշտում, բայց ընտրություններին կմասնակցի առանձին»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: