
ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանն այսօր վերադառնում է Հայստան։ Տոնոյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ այսօր երեկոյան հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին:
Ըստ ամենայնի հանդիպումից հետո ԲՀԿ-ն հանդես կգա հայտարարությամբ։