
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հաղորդագրությունը
Ընդունվել են Կուսակցության Քարտուղարության առաջին որոշումները․
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության (այսուհետև՝ Կուսակցություն) Քարտուղարությունն իր անդրանիկ նիստում սահմանված կարգով ընդունել է մի շարք որոշումներ:
Դրանց թվում ընդունվել են հանրային նշանակություն ունեցող հետևյալ որոշումները.
Քարտուղարության համակարգողի տեղակալ ընտրել Արա Ալեքսանդր Կոմշույանին (Ալեք Ենիգոմշյան),
Կուսակցության պատվավոր ներկայացուցիչ ընտրել Ժիրայր Սեֆիլյանին,
Քարտուղարության Նիստերի քարտուղար ընտրել և Կուսակցության մամուլի խոսնակ նշանակել Վահագն Ավագյանին,
ստեղծել Կուսակցության Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների, Արմավիրի մարզի Էջմիածնի, Արարատի մարզի Մասիսի, Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի, Շիրակի մարզի Գյումրու, Ախուրյանի և Արթիկի, Լոռու մարզի Վանաձորի և Սպիտակի, Արագածոտնի մարզի Աշտարակի, Տավուշի մարզի Բերդի և Իջևանի, Սյունիքի մարզի Կապանի տարածքային ստորաբաժանումներ,
հաստատել Կուսակցության անդամակցության հեռավար դիմումի ձևը (կհրապարակվի առանձին):