Նախօրեի գիշերը ԱԺ-ում եւ ԱԺ-ից դուրս տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ պատգամավորների պահվածքը պարզապես խոսուն էր: Ու մինչ Բաղրամյան պողոտայում ցույց էր ընթանում, Ազգային ժողովում ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցության որոշ պատգամավորներ մտել էին իրենց աշխատասենյակները, ներսից կողպել էին դուռը, որպեսզի ներսում գտնվող լրագրողները չգտնեն իրենց եւ առհասարակ տպավորություն ստեղծեն, թե իրենք Ազգային ժողովում չեն: Իսկ ահա պատգամավորների մի որոշ մասն էլ, օրինակ, Արկադի Համաբարձումյանը, Արայիկ Գրիգորյանը իրենց սենյակում որոշել էին խնջույք կազմակերպել:
«Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, երբ Աժ նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում ՀՀ վարչապետը մի խումբ պատգամավորների հետ բանակցությունների մեջ էր ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ, Արկադի Համբարձումյանը գինովցած բարձրացավ երրորդ հարկ, որտեղ գտնվում էին մի խումբ լրագրողներ, ներկաներից հետաքրքրվեց, թե ինչ կա, ու հեռացավ: