Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել. «Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված՝ մայրաքաղաքի Ազնավուրի հրապարակում կազմակերպվելիք միջոցառման կապակցությամբ հոկտեմբերի 5-ին՝ ժ. 10:00-24:00-ն փակ է լինելու Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը:
Խնդրում ենք Աբովյան փողոցի նշված հատվածում զերծ մնալ մեքենաներ կայանելուց»: