Քիչ առաջ Ուրվագիծ հաղորդաշարի հյուրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էր: «Առաջին օրվանից հեղափոխության, որ Նիկլոը մասնակցում էր, քայլելով հասավ Երևան, մի քանի հոգով էին: Ոնց եղավ եղավ, որ առաջին հանդիպմանը 1200 հոգի չկար, երկրորդին ավելացավ, ո՞նց եղավ: Կամ, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, որ ձերբակալվեցին, ո՞վ առաջինն իրենց կողքը կանգնեց: Էդ հարցերը ձեզ չեք տվե՞լ»,- նշեց նա:
Նա նաև անդրադարձավ ԲՀԿ-Ռոբերտ Քոչարյան կապին՝ նշելով. «Այսօր ասում եմ՝ Սարգսյանը, Քոչարյանը, Տեր-Պետրոսյանն իմ՝ ԲՀԿ-ի հետ կապ չունեն ու չեն կարող իմ միջոցով գալ քաղաքականություն, եթե այդպիսի բան լինի, անբարոյական ընտանիքի զավակ եմ»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին, նա նշեց. «Նիկոլի մտքով անգամ չէր անցնում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա: Էդ ժամանակ Սերժ Սարգսյանը զանգեց ինձ, ասեց՝ մեջքիցս խփեցիր: Սարգսյանի հետ էդ սուր խոսակցություն ունեցա: Ասացի՝ ես ընդդիմադիր եմ ու նրանց հետ եմ»,- Կենտրոնի եթերում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Հարցին՝ քաղաքական ի՞նչ քայլեր եք անելու առաջիկայում, ասաց. «Պետք է հանդիպումներ լինեն արտախորհրդարանական ուժերի հետ, ովքեր չեն համագործակցել Քոչարյանի ու Սարգսյանի հետ: Չենք կարա ձեռքներս ծալած նստենք, նախապատրաստական աշխատանքներ պետք է տանենք ԱԺ ընտրությունների հետ կապված: Ես հզոր, ծանր մարդ եմ… Հո չենք ասում Աժ ընտրություններ չենք ուզում, կամ խանգարելու ենք, խնդիրը հրատապ լինելն ա… Ուզում են դեկտեմբերի՞ն, իմ ժողովրդի ցավը տանեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում