«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահ համակարգում ներքին խմորումներ են սկսվել: Մասնավորապես, նախաքննություն իրականացնող մարմինը տարբեր քրեական գործերով չի կարողանում համաձայնության գալ վերահսկող դատախազների հետ: Իսկ փաստաբաններից ոմանք «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են, որ դատարաններ միջնորդություններ են ներկայացնում իրենց պաշտպանյալների խափանման միջոցի վերաբերյալ, սակայն քննիչները չեն ներկայանում դատարան` պատճառաբանելով, թե շատ զբաղված են:
Արդյունքում իրենց պաշտպանյալները շարունակում են ամիսներով մնալ կալանքի տակ: Ըստ մեզ հասած տեղեկությունների` իրականում քննիչների վարույթում հսկայական գործեր են ավելացել: Միաժամանակ, քննիչները քրեական գործերը վերահսկող դատախազների հետ քրեական գործերով անհամաձայնություն ունեն, եւ որպեսզի երկու ուժային կառույցները իրենց ներքին խմորումները ի ցույց չդնեն փաստաբանների մոտ, առաջ են քաշում զբաղվածության հարցն ու չեն գալիս դատարան»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: