«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված ազգային համաձայնության կառավարության փլուզմանը ԲՀԿ-ն միանգամից չշտապեց արձագանքել: Պատճառը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բացակայությունն էր: Սակայն երեկ նա վերադարձել է արտերկրից, իր մոտ հրավիրել կուսակիցներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրանք այգում մտերմիկ զրույց են ունեցել` ներքաղաքական իրավիճակի հետ կապված:
Ուշագրավը, սակայն, այն է, որ ԲՀԿ գրասենյակում Ծառուկյանի հետ հանդիպմանը մասնակցել է «Ծառուկյան» խմբակցության ոչ ամբողջական կազմը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ հանդիպմանը չեն մասնակցել կարեւոր դեմքեր, ինչպիսիք են՝ Նաիրա Զոհրաբյանը, Լուիզա Սարգսյանը, Արայիկ Աղաբաբյանը, Հրանտ Դավթյանը եւ այլք: Թե ինչն է պատճառը, որ նրանց չեն հրավիրել, թեեւ հանդիպման մասին հայտարարվել էր նաեւ սոցիալական ցանցերում, պարզ չէ»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: