Նիկոլ Փաշինյանին ինչո՞ւ Արարատ Միրզոյանը չի փոխարինի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին շատ է շրջանառվում, թե ինչպես է ստացվում, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ապա կշարունակի իրականացնել վարչապետի պարտականությունները, այլ ոչ թե դա կանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Եվ որպես հիմնավորում նշվում է, թե երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իր պարտականությունները ոչ թե շարունակեց ինքը կատարել, այլ Կարեն Կարապետյանը։

Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն` վարչապետի հրաժարականի դեպքում Կառավարությունը ՀՀ նախագահին է ներկայացնում իր հրաժարականը, սակայն Կառավարության անդամները (իսկ վարչապետը կառավարության անդամ է) շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր Կառավարության կազմավորումը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս