«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վիճակագրության պետական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի ստացած եկամուտների հանրագումարը 2017 թվականին կազմել է 8 217 006 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ Ս. Մնացականյանի 2017 թ. տարեկան հայտարարագրից:
2017թ. սկզբին դրամական միջոցները կազմել են 32 300 000 ՀՀ դրամ եւ 11 500 ԱՄՆ դոլար: 2017թ. վերջում դրամական միջոցներն ավելացել են՝ զուգահեռաբար կազմելով 33 500 000 ՀՀ դրամ եւ 17 500 ԱՄՆ դոլար: Ստեփան Մնացականյանի եկամուտները գոյացել են աշխատավարձերից՝ կազմելով 6 879 832 եւ 1 337 174 ՀՀ դրամ:
Նշենք, որ Ս. Մնացականյանը վիճակագրական ծռայության պետի պաշտոնը զբաղեցնում է դեռ 2000 թվականից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: