ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմենուհի Կյուրեղյանը չի հասկանում` ինչու են Ֆրանկոֆոնիայի օրերը ոչ աշխատանքային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը չի հասկանում` ինչու են Ֆրանկոֆոնիայի օրերը հայտարարվել ոչ աշխատանքային: Նա այսօր հարց ուղղեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին` հետևյալ բովանդակությամբ. «Այսինքն` եթե չորս և ավելի երկրների ղեկավարներ գան Հայաստան, դա Կառավարության համար պատճառ կհանդիսանա՞ ոչ աշխատանքային օրեր հայտարարելու համար»:

Պատգամավորը հարց բարձրացրեց, թե ինչ մեղք ունեն մեղրեցի և լոռեցի երեխաները, որ Ֆրանկոֆոնիայի օրեր են, և նրանք ստիպված պետք է լինեն դասի չգնալ: «Պետք է մտածենք, որ Երևանը ամբողջ Հայաստա՞նն է»,- այսպես Ֆրանկոֆոնիայի օրերը գնահատեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Կառավարության ներկայացուցիչը բացատրեց, որ աշխատանքային օրերին խցանումները մի քանի անգամ ավելի շատ են լինում:

Ավելի մանրամասն` տեսանյութում:




Լրահոս