ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես առաջին անգամ չէի պատանդ մնում. Գագիկ Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի կոչով հազարավոր քաղաքացիներ կարճ ժամանակում հավաքվեցին Բաղրամյան պողոտայում: Պատճառը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծն էր: Արդյունքում քաղաքացիները, հավաքվելով Բաղրամյան պողոտայում, շրջափակեցին Ազգային Ժողովի շենքը՝ այդ կերպ թույլ չտալով պատգամավորներին դուրս գալ ԱԺ շենքի տարածքից:

Նկատենք. որ այս օրերին Ազգային ժողովում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, եւ մի շարք սանհանգույցներ չեն օգտագործվում, իսկ ահա Աժ միջանցքներում տեղադրված խմելու ջրի տարաները վաղուց սպառվել էին: Վիճակը ավելի վատացավ, երբ հայտնի դարձավ, որ ժամը 18:00-ից արդեն փակվել են Աժ ճաշարանի դռները: Ասել է թե` ԱԺ-ում արտակարգ դրություն էր. պատգամավորները ե՛ւ սոված էին, ե՛ւ ծարավ, ե՛ւ բնական կարիքները հոգալու խնդիրներ կային: «ժողովուրդ» օրաթերթը պատանդ մնացած պատգամավորների հետ զրուցեց նրանց զգացողությունների մասին:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս