ԿԱԽԵԼ Է ԻՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մարտի 8-ին` ժամը 00.15-ի սահմաններում, հայտնաբերվել է 1991 թվականին ծնված, դատապարտյալ Նարեկ Սարիբեկյանի դին` կախված վիճակում: Սարիբեկյանը նախկինում եւս դատապարտված  է եղել: Դին հայտնաբերվել է հիմնարկի ամառային տաղավարներից մեկում: Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արձակված վճռով Նարեկ Սարիբեկյանը 2010 թվականի հունվարի 13-ից էր պատիժը կրում «Կոշ»-ում: Ըստ դատավճռի` Ն.Սարիբեկյանը տառապում է հոգեկան հիստերիկ խանգարում հիվանդությամբ: Բայց, չնայած դրան, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն:




Լրահոս