«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի Մարտի 1-ի գործը չքննի Հատուկ քննչական ծառայությունը եւ տեղափոխվի այլ քննչական մարմին:
Պաշտպանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատճառն այն է, որ սեպտեմբերի 11-ի ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը այնպիսի հայտարարություններ է արել, որ խախտել է անմեղության կանխավարկածը, եւ, առհասարակ, իրավիճակը ցույց է տալիս, որ այդ քննչական մարմինը օբյեկտիվ քննություն չի կարող իրականացնել:
Ինչեւէ, տեղեկացանք, որ պաշտպանի այս միջնորդությունը դատախազություն մերժվել է, սակայն Հայկ Ալումյանն ասաց, որ այն կբողոքարկեն: