ՖՈՏՈ. Ներքնազգեստ կրելու կանոններ, որոնք պետք է իմանան իսկական կանայք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքնազգեստը կարող է ոչ միայն լավ ծածկել կազմվածքի թերությունները, այլ նաև կարող է փչացնել արտաքին տեսքը, եթե ճիշտ ընտրված չլինի: Եվ դրա համար էլ ներքնազգեստ ընտրելիս մի քանի կանոն է պետք հաշվի առնել: Ահա էթիկետի մի քանի կանոններ:

Թափանցիկ զգեստ կրելու կանոններ

Բաց գույնի զգեստներ կրելիս պետք է ընտրել հենց այդ գույնին համապատասխան կրծքկալ: Եթե նախկինում այլ գույնի կրծքկալ կրելը գեղեցիկ էր դիտվում և ողջունվում, ապա այժմ ոչ:

Կրծքկալի կանոններ

Միակ և բոլորի կողմից նշվող կանոնը մեկն է. ներքնազգեստը չպետք է նկատելի լինի:

Զուգագուլպաների կանոններ

Զուգագուլպաները կարող են կերպարի լրացուցիչ մաս դառնալ: Պետք է հատկապես ուշադրություն դարձնել այն կրելու վայրին և ձեր կոշիկներին: Գրասենյակում պետք է հետևել հետևյալ կանոնին. բաց գույնի հագուստի պարագայում ընտրել բաց զուգագուլպա, մուգի դեպքում` շագանակագույն կամ սև:

Ընդ որում, դրանք չպետք է կիսաշրջազգեստից մուգ լինեն:  Նախշերը շատ լավ լուծում են երեկույթներիր դեպքում:

Կիսագուլպաների կանոններ

Սպիտակ կիսագուլպաները հիանալի լուծում են բուժքույրի կամ հարսանեկան զգեստի պարագայում: Մյուս դեպքում պետք է նախապատվություն տալ չեզոք գույների:

Ներքնազգեստի կանոն

Թվում է, թե սա ոչ մի կերպ կապ չունի հագուստի համադրության հետ:  Սակայն ամենափոքր դետալը կարող է փչացնել նույնիսկ ամենալավ կերպարը: Ներքնազգեստ ընտրելիս պետք է հաշվի առնել կազմվածքը:

Ժանյակային տոպեր




Լրահոս