Արա Բաբլոյանի հրավերը տեղ հասավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի անունից հոկտեմբերի 9-ին կտրվի պաշտոնական ընթրիք Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության և գագաթաժողովին մասնակից պետությունների պատվիրակություններում ընդգրկված խորհրդարանականներին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 11-ին կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Հանրապետության հրապարակում ներկա կգտնվի գալա համերգին, այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տրվող պետական ընթրիքին:

Նշենք, որ Արա Բաբլոյանին այսօր են հրավիրել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում կազմակերպված միջոցառումներին։




Լրահոս