ԱԺ վերլուծական խորհրդի նիստը կհամընկնի՞ Փաշինյանի հրաժարականի հետ. Հրապարակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 9-ին ԱԺ վերլուծական խորհրդի նիստ է լինելու՝ քննարկվելու է Հայաստանում ստեղծված արտաքաղաքական-ներքաղաքական իրավիճակը, մարտահրավերները, դուրս գալու ուղիները։

Հիմնական զեկուցողներն են փորձագետներ Դավիթ Շահնազարյանն ու Ստեփան Սաֆարյանը։ Հայտնի չէ, թե վերլուծական համքարության հավաքը համընկնելո՞ւ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ։

Հիշեցնենք, որ նախօրեին «Ելքի» ԱԺ ֆրակցիայի նախագահ Լենա Նազարյանը հեռուստատեսությամբ ասել էր, որ առաջիկա օրերին Փաշինյանը հրաժարական կտա։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս