«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի նշանակումներ էր արել, եւ կառավարության կազմում առկա թափուր նախարարների տեղերը լրացվել էին: Սակայն մինչ այժմ դեռեւս թափուր են մնում վեց մարզերի ղեկավարների հաստիքները, ովքեր հեռացվեցին պաշտոններից կրկին ԱԺ կանոնակարգ-օրենքի շուրջ ստեղծված իրավիճակից հետո:
Եվ ահա այս վեց մարզերում դեռեւս միայն պաշտոնակատարներ են առկա, ովքեր փոխմարզպետներն են: Այս հարցում որոշակի կարգ է առկա, եւ փոխմարզպետներից ով ավելի վաղ է նշանակվել եւ ավելի երկար ստաժ ունի, նա էլ դառնում է մարզպետի պաշտոնակատար: Ընդ որում, այս մարզերում փոխմարզպետները հիմնականում ՔՊ-ականներ են: Հավանական է՝ ՔՊ-ական փոխմարզպետներն էլ կնշանակվեն մարզպետներ»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: